Նորություններ
Շիրակի մարզում 26 դպրոց է վերանորոգվում, դրանցից 15-ը՝ Գյումրիում՝ ընդհանուր 5.7 մլրդ դրամ գումարի շրջանակներում
26.06.2025

Շիրակի մարզում 26 դպրոց է վերանորոգվում, դրանցից 15-ը՝ Գյումրիում՝ ընդհանուր 5.7 մլրդ դրամ գումարի շրջանակներում,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
2025 թվականին ընթացքի մեջ են 12 դպրոցների՝ Արթիկի թիվ 2, Բերդաշենի, Ազատանի թիվ 2, Քեթիի, Բյուրակնի, Բավրայի, Սարատակի, Հայրենյացի, Ամասիայի, Ջրափիի, Մայիսյանի, Շիրակավանի դպրցների կառուցման աշխատանքները՝ 19 մլրդ 436 մլն 459 հազար դրամ ընդհանուր արժեքով։
Բոլոր դպրոցների աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, բացի Բերդաշենի դպրոցը, որի շինաշխատանքների պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է։
Կառավարության այսօրվա որոշմամբ էլ «Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի» և «Ախուրյանի Ն․ Աղբալյանի ավագ դպրոցի» վերանորոգման/հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման համար նախատեսվել է 6 մլն 76 հազար դրամ։