Նորություններ
Կառավարության որոշմամբ 123 մլն 903 հազար դրամ է հատկացվել Մարմաշեն բնակավայրում ջրագծի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին
26.06.2025

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Կառավարության այսօրվա որոշմամբ 123 մլն 903 հազար դրամ է հատկացվել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում ջրագծի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակին։
«Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 177 մլն դրամ, Կառավարությունը տրամադրել է գումարի 70 տոկոսը։ Ծրագրի իրականացման արդյունքում անցկացվելու է 9630 մ երկարությամբ խողովակաշար, ծրագրից օգտվելու է 239 տնային տնտեսություն՝ 1100 մարդ։ Կատարված է աշխատանքների 80 տոկոսը։