Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի 3 բուժհաստատություններ հագեցվել են թվային ռենտգեն սարքերով

26.06.2025

 Շիրակի մարզի 3 բուժհաստատություններ հագեցվել են թվային ռենտգեն սարքերով
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ բուժհիմնարկներ այցերի ընթացքում հաստատությունները վերազինելու, նոր սարքավորումներով ապահովելու բարձրացված հարցերի լուծման համար Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկային» և «Արթիկի բժշկական կենտրոնին» տրամադրվել են թվային ռենտգեն ժամանակակից սարքեր։
Բուժհաստատությունների վերազինումն իրականացվում է հիվանդությունների վաղ հայտնաբերման, մարզաբնակ քաղաքացիներին մատուցվող բուժօգնության հասանելիության ապահովման և որակի բարձրացման նպատակով։
Նոր թվային ռենտգեն սարքավորում ունի նաև «Բեռլին պոլիկլինիկան», որը տրամադրել է «Ռոտարի ակումբը»։
Մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն այցելել է պոլիկլինիկաներ, զրուցել պատասխանատուների հետ, հետաքրքրվել նոր տեղադրված սարքավորումներով բնակիչներին սպասարկելու գործընթացից՝ փոխանցելով մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավորը մարզի ազգաբնաչության պատշաճ բուժսպասարկումն ապահովելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-18 17:44:23