Նորություններ
Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավությամբ դիտարկվել է նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքների ընթացքը
02.07.2025
Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավությամբ դիտարկվել է նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինաշխատանքների ընթացքը։
Շուրջ 2 մլրդ 938 մլն դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն։ Կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականին։
Պետական բյուջեից 2025-ին հատկացվել է 320 մլն դրամ, ավարտը նախատեսվում է 2027-ին։
«Կառավարությունը ժամանակակից չափանիշների համապատասխան բժշկական հաստատություն ունենալու համար շատ լուրջ ներդրում է կատարում Արթիկ համայնքում, մոտ 3 մլրդ դրամ արժողությամբ այս ծրագրի իրականացման արդյունքում կունենանք կենտրոն, որն ապահովված կլինի բոլոր հարմարություններով։ Սա խոսում է այն մասին, որ պետության համար առանձնակի նշանակություն ունի բուժհաստատությունների կառուցումն ու վերազինումը, որը հնարավորություն կտա բարձրացնել մարզաբնակ քաղաքացիներին մատուցվող բուժսպասարկման որակը, ապահովել բուժօգնության հասանելիությունը։ Մնում է ջանք չխնայել, որ շինաշխատանքների տեմպերը չդանդաղեն, իսկ իրականացվող աշխատանքներում բոլոր պատասխանատուները լինեն հոգացավ ու հետևողական»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Դավիթ Առուշանյանը Անան Ոսկանյանի և աշխատակազմերի պատասխանատուների հետ այցելել է նաև «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», որն իրականացնում է տարածաշրջանի ծննդատնային և մանկական հիվանդությունների հիվանդանոցային բուժօգնությունը և ամբուլատոր՝ կանանց կոնսուլտացիայի գործունեությունը։ Հիվանդանոցն ունի 20 մահճակալ հզորություն։ Այցելության ընթացքում քննարկվել են հիվանդանոցի առաջիկա ծրագրերին, նոր սարքավորումներ ձեռքբերելուն առնչվող հարցեր։