Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուլիսի 5-ին հասարակությունը վերջին հրաժեշտը կտա Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին

03.07.2025

 Հուլիսի 5-ին հասարակությունը վերջին հրաժեշտը կտա Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանին։
Բոլորի կողմից հարգված, հեղինակություն ու սեր վայելող Դոնարա Հարությունյանը շիրակցիների համար ուժեղ ու իմաստուն կնոջ, արդար ու հզոր ղեկավարի կերպար էր, ում մասին միշտ խոսել են ակնածանքով, մեծ սիրով ու առանձնահատուկ գորվանքով։
Խստապահանջ, Գյումրու հոգսով ապրող տիկնոջ ազնիվ, անաչառ ու բանիմաց քայլերի մասին շատ պատմություններ են գյումրեցիները լսել ու միմյանց պատմել, նա բոլորի հիշողություններում կմնա որպես մեծ գյումրիասեր, հզոր ղեկավար և պատվարժան գյումրեցի։
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 4֊ին, Երևանում՝ Ռոտոնդա սգո սրահում /հասցե՝ Դավիթ Բեկի 83/, ժամը՝ 17։00֊20։00։
Հուլիսի 5֊ին, Գյումրիում՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում, ժամը 10։00֊14։00։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 17:56:56