Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.07.2025

 Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ

Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

Մայր օրենքը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ սեփական երկրում ազատ, ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն ունենալու և օրինապահ ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին է վկայում:

Համաձայնեք, որ երեք տասնամյակ Սահմանադրության կիրառման փորձն ամփոփելու և եզրահանգումներ անելու ժամանակն է։
Ժամանակն է Սահմանադրությամբ ամրագրված արժեքների վերաիմաստավորման, Սահմանադրության կայացման արդի հիմնախնդիրների մասին խոսելու և դրանք առանցքային և վճռական քայլերով լուծելու համար։

Միայն քաղաքացիական առողջ, իրավագիտակից հասարակություն ունենալու դեպքում, կկարողանանք առաջ գնալ արդարության ու ձեռքբերումների ճանապարհով։

Չնայած նրան, որ 30 տարվա ճանապարհ անցած Սահմանադրություն ունենք, պետք է արձանագրենք, որ նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու դեռ։

Սահմանադրական բարեփոխումների ճանապարհով գնալու նպատակն առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, յուրաքանչյուր քաղաքացուն ծառայելն ու օրինապահ երկիր ունենալն է։

Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ է դարձնում, դիմացկուն և առավել շրջահայաց, ավելի կենսունակ աշխարհաքաղաքական նոր պայմաններում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, հավատ ու վստահություն վաղվա օրվա հանդեպ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-18 17:44:23