Նորություններ
Մեկնարկել են Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի գազաֆիկացման աշխատանքները
07.07.2025
Սուբվենցիոն ծրագրի մեկնարկային աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։
55 տոկոս Կառավարության և 45 տոկոս համայնքի համատեղ ներդրմամբ անցկացվելու է 4,4 կմ երկարությամբ ստորգետնյա մայր գազատար, որը հետագայում ծառայելու է նաև որպես Գետքի գազաֆիկացման մայր խողովակ:
«Կարևոր ծրագրերից մեկի մեկնարկին ենք մասնակցում Ախուրյան համայնքում, քանզի այս ծրագրով մարդկանց կյանքի որակը կփոխվի, շատ ուրախ եմ, որ արդեն մեկնարկեցին գազաֆիկացման աշխատանքները և բնակավայրի 1000-ից ավելի բնակիչների համար շուտով կապույտ վառելիքը հասանելի կլինի։ Այսօրինակ ծրագրերի մեկնարկը պետք է դիտարկել նաև համայնքների համաչափ զարգացման առումով, մեզ համար շատ կարևոր է հեռավոր համայնքների խնդիրների լուծումը, համայնքների ակտիվության բարձրացումը։ Այն աշխատանքները, որ այսօր արվում են Ախուրյան համայնքում, ընդհանրապես Շիրակի մարզում, ողջ երկրում՝ աննախադեպ ծավալների են, այդ ցուցանիշները եթե վերլուծենք, ապա պարզ կլինի, որ պետական ներդրումները մի քանի անգամ ավելացել են և ոչ միայն սուբվենցիոն ծրագրերին մասով, այլև կապիտալ ներդրումների, դոտացիաների հատկացման առումով»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ծրագրով անցկացվելու է 6,6 կմ ներքին ցանց, արժեքը 179 մլն դրամ է։














