Նորություններ
Մարզխորհրդի նիստի ավարտից հետո Շիրակի մարզպետը ճեպազրույց է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
08.07.2025

Մարզխորհրդի նիստի ավարտից հետո Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ճեպազրույց է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով նիստին Գյումրի համայնքի ղեկավարի չմասնակցելուն, պոլիկլինիկաներում կադրային քաղաքականությանը, հունիս ամսին արձանագրված ուժեղ քամու և կարկտահարության վնասների գույքագրմանն ու փոխհատուցման մեխանիզմներին։
Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում կրկին նշել է, որ ամեն ինչ արվելու է մարզում շինաշխատանքները որակով ու ժամանակին իրականացնելու համար՝ ընդգծելով պետական հսկայական միջոցների հատկացումը կապիտալ շինարարության բնագավառում․ «Միայն 42 մլրդ 741 մլն դրամի շինաշխատանք 2025-ին մարզում իրականացվում է Տարածքային զարգացման հիմնադրամի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, այստեղ հաշվարկված չեն սուբվենցիոն ծրագրերով հատկացված միջոցները, ինչն արդեն մեծ թվերի մասին է խոսում և մեզ մնում է իրականացնել վերահսկողություն և լինել հետևողական»։