Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է Գյումրու դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների հետ

15.07.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է մարզպետի աշխատակազմի ենթակայության Գյումրու դպրոցների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են կթական հաստատություններում իրականացվող շինաշխատանքների ընթացքին, դրանցում թերացումների բացառմանն ու հաստատությունների ղեկավարների հետևողականությանը, շինարարաության ընթացքում դպրոցների գույքի պահպանմանը, նոր ուսումնական տարում կրթական գործընթացի անխափան կազմակերպմանը, կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։
«Դեռ նախորդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ բոլորիդ դիտարկում եմ որպես գործընկերներ, որոնց հետ աշխատանքը պետք է լինի բացարձակ ազնվության, փոխադարձ վստահության և համատեղ նախաձեռնողականության շրջանակներում, որևէ արատավոր երևույթ և քայլ ինձ համար լինելու է անընդունելի և դրա պատասխանը՝ կոշտ ու անբեկանելի։ Ասածս կարմիր գծերի մասով ոչինչ չի փոխվել, հորդորում եմ որևէ առումով սա չխախտել և իմ՝ որպես բարեկամի մեկնած ձեռքը, ընդունել ելնելով դպրոցի, կրթվող սերունդների շահերից դուրս գալով։ Կառավարությունը մեծ միջոցներ է ուղղել մարզ՝ կրթական հաստատությունների նորոգման ու նորերի կառուցման նպատակով, որպսզի մեր երեխաները սովորեն բարեկարգ միջավայրում և ստանան լիարժեք կրթություն։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պատասխանատու տեղում լինի հետևողական և հոգացավ»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական հաստատությունների գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին առնչվող այլ հարցերի ևս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 15:22:55