Նորություններ
Շուտով կբացվի «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնը
15.07.2025
Շուտով կբացվի «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնը
Կենտրոնի արդեն ավարտվող շինաշխատանքների ընթացքին և նոր մեկնարկող աշխատանքներին են հետևել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ «Պանդո» հկ-ի կողմից, Ախուրյանի համայնքապետարանի մասնակցությամբ Ախուրյան բնակավայրում շուտով պաշտոնապես կբացվի «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոնը։ Այն երիտասարդական կենտրոն է, որը պատանիների և երիտասարդների համար հանդիսանում է ինքնազարգացման, ինքնադրսևորման և կրթական հնարավորությունների վայր և ունի հզորացնել տեղի երիտասարդներին փափուկ հմտությունների զարգացման, մասնագիտական կարողությունների և պոտենցիալի բացահայտման, անձնային աճի, ակտիվ քաղաքացիության ձևավորման և երիտասարդական մասնակցության խթանման միջոցով:
☑Նախարարն ու մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում, լսել «Ախուրյանի երիտասարդական հաբի» երիտասարդներին, հետաքրքրվել առաջիկա անելիքներով ու ծրագրերով՝ վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցեն նախաձեռնությունների իրականացման հարցում։