Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառմանը

15.07.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր ներկա են գտնվել Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառմանը և «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գրքի շնորհանդեսին։
«Ինձ համար մեծ պատիվ է ամեն անգամ այս ամբիոնին մոտենալ ոչ թե որպես Շիրակի մարզպետ, այլ՝ այս բուհի շրջանավարտ, կրկին նշեմ, որ տանն եմ, մի հարազատ վայրում, որտեղ անցկացրել եմ իմ կյանքի լավագույն տարիները։ Հպարտությամբ կարող եմ փաստել, որ իմ աշխատանքային գործունեության մեջ մեծ ներդրոմ ունի այս բուհը և իմ սիրելի դասախոսները։ Այսօրվա մեր ուսանողների ստացած կրթության արդյունքը տեսնելու է վաղվա Հայաստանի Հանրապետությունը, վաղվա Շիրակը, Գյումրին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ։ Մի բան հստակ իմացեք՝ լավագույնին հասնելու ամենաարդար ճանապարհն աշխատանքն է, իսկ լավ աշխատանք ունենալու միակ ուղին որակյալ կրթություն ունենալն է»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել բուհի ռեկտոր Երվանդ Սերուբյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարա Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը բարձր է գնահատել Շիրակի պետական համալսարանի երկարամյա, արժանապատիվ գործունեությունը, ընդգծել, որ բարձրագույն կրթությունը պահանջում է անընդհատ նորացում և թարմացում, ուստի կրթության որակի բարձրացումը պետք է մշտապես առաջնորդի բոլորին։
Միջոցառման ավարտին Ժաննա Անդրեասյանը Շիրակի պետական համալսարանի մի շարք դասախոսների հանձնել է ՀՀ վարչապետի հուշամեդալներ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրեր։
Իսկ ռեկտոր Երվանդ Սերոբյանը նախարար Ժաննա Անդրեասյանին և մարզպետ Դավիթ Առուշանյանին նվիրել է «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» նորընծա գրքի առաջին օրինակները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 17:55:20