Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը և տնօրենը Շիրակի մարզպետին հյուր

15.07.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանին և տնօրեն Արամ Կարապետյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են 160-րդ հոբելյանական թատերաշրջանի նախապատրաստական աշխատանքներին և դրա շրջանակներում նախապատրաստվող թատերական փառատոնի կազմակերպմանն առնչվող հարցեր։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը մարզպետին պատմել է հոբելյանական տարվա տոնական նախաձեռնությունների մասին՝ վստահեցնելով, որ ստեղծագործական հանրույթն անում է հնարավորը, որպեսզի 160-րդ թատերաշրջանն իրապես աննախադեպ ու անկրկնելի լինի։
Մարզպետը ողջունել է հյուրերին և նշել, որ Շիրակի, մասնավորապես Գյումրու նկատմամբ իր սիրո յուրատիպ շարունակությունը դրամատիկականն է, իսկ 160-րդ թատերաշրջանի շրջանակներում իրականացված տարբեր նախաձեռնություններին ու ծրագրերին ոգևորությամբ է հետևում, իսկ մեծ միջոցառմանը՝ սպասում սրտի առանձնակի թրթիռով։
«Իմ սերը հայրենի քաղաքիս հանդեպ ուրիշ է, ամեն քարն ու թուփն ինձ հարազատ է, այս սիրո մեջ յուրատիպ տեղ ունի Գյումրու դրամատիկականը, որով հպարատանալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել և վստահ եմ՝ ունենալու եմ։ Անչափ գնահատելի է, որ վերջին տարիներին Գյումրու թատրոնում նոր շունչ կա, միշտ նորարարություն և նախաձեռնողականություն, մշակութային շտապողականության ու թատրոնով ապրելու արդյունք է մեր թատրոնի զարգացումը, իսկ դա հնարավոր է, բնականաբար ձեր՝ թատրոնի երախտավորների համախմբված աշխատանքով իրականացնել։ Թատրոնն այն վայրն է մեզ համար, որտեղ այցելելիս կարողանում ենք հնի ու նոր խաչվելը տեսնել, դրանց հստակ միախանությունն ու կյանքի նկատմամբ դրական լիցքերով լցվել»,- նշել է մարզպետը։
Աճեմյանցիները շնորհակալություն են հայտնել մարզպետին բարեկամական վերաբերմունքի, ըմբռնողականության համար և նշել, որ կանեն հնարավորը նոր թատերաշրջանը մեծ շուքով նշելու, ամենապահանջկոտ հանդիսատեսին գոհացնելու համար։ Թատրոնի 160-ամյակը նշվելու է ոչ թե մեկ օր, այլ մի ամբողջ տարի և հոբելյանական թատերաշրջանի բացմանն ընդառաջ 4 տարբեր առաջնախաղեր են բեմադրվելու, դրանց մի մասն արդեն բեմականացվել են, լինելու են այցելություններ այլ թատրոններ, նշվելու են հոբելյաններ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-08 15:22:55