Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է խորհրդակցության

17.07.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ ՀՀ մարզպետների, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը։
Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել է 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։
Հանձնարարվել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, անմիջապես սկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Ինչպես նաև հանձնարարվել է խստագույնս հետևել իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակին, շարունակել կառուցվող, հիմնանորոգվող ու նորոգվող բոլոր ճանապարհներից պետական լաբորատորիայի նմուշառումները, աշխատանքները ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-18 17:44:23