Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախօրեին Ամասիայի Գառնառիճ բնակավայր տանող ճանապարհին գտնվող կամուրջը մասամբ վնասվել էր

22.07.2025

 Նախօրեին Ամասիայի Գառնառիճ բնակավայր տանող ճանապարհին գտնվող կամուրջը մասամբ վնասվել էր։ Ահազանգից անմիջապես հետո Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ բնակավայր են մեկնել Շիրակի մարզպետի խորհրդականներ Վանիկ Մարտիրոսյանը, Գրիգոր Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Մասամբ վնասված կամուրջը կարճ ժամանակում Ամասիայի հաայնքապետարանի և «Աշոցքի ԱՏՃ» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ջանքերով նորոգվել է։ Հատուկ տեխնիկաների միջոցով հեռացվել են վնասված բետոնատարի հատվածը, ինչի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Քննարկվում են կամրջի հիմնանորոգման հնարավոր տարբերակներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-22 17:26:48