Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմ հուլիս ամսին քաղաքացիներից ստացվել է 146 դիմում
01.08.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի հուլիս ամսին քաղաքացիներից ստացված 146 դիմումներից 96-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (25), առողջապահության և սոցիալական ոլորտին (20), կրթությանը, մշակույթին և սպորտին (2), ՏԻՄ ոլորտին (2), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 10 դիմում քննարկման փուլում է։