Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
10.08.2025
Հարգելի՛ շինարարներ
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առիթով:
Սա այն օրն է, երբ բոլորս խոսում ենք երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի գործում քաղաքաշինության բնագավառի կարևորության և հատկապես շինարարի առաքելության մասին:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել, արարել է` հողից հաց քամելով, կառուցելով ու շենացնելով իր հայրենիքը։
Հայ շինարարը բազմիցս ապացուցել է, որ մեծ է պատասխանատվությունը և նվիրվածությունը հող հայրենին կառուցելու և բարեկեցիկ դարձնելու գործում:
Այժմ մեր շինարարների համար առանձնահատուկ պարտավորեցնող ժանանակաշրջան է, մեր երկում, մեր մարզում պետական միջոցներով աննախադեպ շինարարական մեծ ու լայնածավալ աշխատանքներ են իրակավացվում։ Կառուցվում, հիմնանորոգվում և վերանորոգվում են կրթական ու մշակութային հաստատություններ, ճանապարհներ ու ենթակառուցվածքներ։
Այստեղ է, որ պետք է դուք ապացեւցեք ձեր թե հային վայել շինարարի ստեղծագործ մտքի կարողությունները, թե որ ոչ պակաս կարևոր է` հոգացավությունը, հոգատար վերբերմունքն ու անսխալականությունը, քանզի այն, ինչ կառուցում եք միայն այսօրվա համար չէ, այլ սերունդների։
Եղեք սրտացավ, անվրեպ ու առավելագույնս պատասխանատու։
Սիրելի՛ շինարարներ, ևս մեկ անգամ շնորհավորելով օրվա առթիվ, մաղթում եմ անխոնջ աշխատանք, մտքի ստեղծագործ թռիչք, կենարար ավյուն, անսահման ներշնչանք և նվիրում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության շենացման։
Շնորհավոր տոնդ, հայ շինարար։