Նորություններ
Շիրակի մարզպետը դիտել է ծնունդով գյումրեցի նկարիչ Վալբերտի անհատական ցուցահանդեսը
12.08.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում դիտել է ծնունդով գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանի (Վալբերտի) «Գույների շքերթ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը։
Մարզպետը նկարչի և ցուցահանդեսի պատվավոր հյուր` միջազգային մրցույթների և ՀՀ երիտասարդական մրցանակի դափնեկիր, դաշնակահար Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ դիտել է նկարչի աշխատանքները, որտեղ առանձնահատուկ կերպով զգացվում է Գյումրու ինքնատիպ ոգին, հեղինակի ստեղծված գունային պայթյունը` արևոտ դեղինից մինչև կապույտի ամենատարբեր ու նուրբ երանգները։
Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի վերջին մեկ տարվա աշխատանքները, արվեստասերների համար այն բաց կլինի մինչև օգոստոսի վերջ։