Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2025

 Սիրելի՛ երիտասարդներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։
Երիտասարդությունը ցանկացած պետության առաջընթացի երաշխինքն ու շարժիչ ուժն է, հասարակության նորարարության աղբյուրը, յուրաքանչյուր երկրի հույսն ու վստահությունը։
Համաձայնեք, երիտասարդությունը ոչ թե տարիքն է, այլ նախաձեռնողականությունն ու երազելու համարձակությունը, ինչով օժտված են երիտասարդները։
Այսօր ևս մեկ պատեհ առիթ է հիշեցնելու, որ երազանքներն անիրականանալի չեն, եթե կա հավատ, աշխատասիրություն և համառություն։
Ոգևորիչն այն է, որ մերօրյա երիտասարդներն ունեն կոնկրետ նպատակներ դնելու և դրանց հասնելու մեծ ձգտում և անվարան առաջ գնալու կարողություն:
Վստահեցնում եմ` հայ երիտասարդներին հուզող խնդիրները, հիմնահարցերը մշտապես մեր Կառավարության դիտակետում են և դրանց լուծման նպատակով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։
Սիրելի՛ երիտասարդներ, միշտ հիշեք՝ ամեն մեծ փոփոխություն սկսվում է մեկ համարձակ քայլից, մի սպասեք ապագային, կերտեք այն ինքներդ։
Մաղթում եմ, որ միշտ լինեք ինքնավստահ, ազնիվ և շարունակեք լույս սփռել ձեր գիտելիքներով ու նախաձեռնություններով։
Շնորհավոր Երիտասարդների միջազգային օր։
Ձեր ուժը ձեր սրտերում է, ձեր մտքում, ապագան՝ ձեր ձեռքերում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-12 10:16:07