Նորություններ
Երիտասարդների օրը նշվել է «Ախուրյանի երիտասարդական հաբում»
12.08.2025
Երիտասարդների տոնի առթիվ այսօր «Ախուրյանի երիտասարդական հաբ» երիտասարդական կենտրոն են այցելել Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ու Շիրակի մարզպետի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը։
Հյուրերը ներկա են գտնվել երիտասարդների կազմակերպած միջոցառմանը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից կենտրոնի պատանիներին և երիտասարդներին շնորհավորել, հաջողություններ, նոր գաղափարներ ու նախաձեռնություններ է մաղթել մարզպետի խորհրդականը՝ վստահեցնելով, որ ինչպես նախորդ հանդիպմանն էր մարզպետը նշել՝ լիազորությունների շրջանակում կաջակցի կենտրոնին։ Վանիկ Մարտիրոսյանը մարզպետի անունից ինտելեկտուալ խաղեր է նվիրել երիտասարդական կենտրոնին։
Հյուրերը զրուցել են երիտասարդների հետ, պատասխանել հնչեցրած հարցերին։