Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցն ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ

13.08.2025

 Շիրակի մարզ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի այցն ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։
Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, որի արդյունքում ասֆալտապատվել է 3260 քմ մակերեսով հրապարակը։ 50 տոկոս պետություն, 50 համայնք համամասնությամբ իրականացված սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 72 մլն 600 հազար դրամ է կազմում։
Այցի ավարտին դիտարկվել են նաև 2 մլրդ 305 մլն 460 հազար դրամ արժողությամբ Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 160+200կմ 171+700կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-28 17:40:10