Նորություններ
Դիտարկվել են Արթիկում ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերը
19.08.2025
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ այսօր դիտարկել է Արթիկ համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող սալարկման աշխատանքները։
Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները Արթիկի համայնքապետարանի մասնագետների հետ հետևել են «Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին։ «Մեծ Մանթաշ, Հառիճ, Արթիկ, Լուսակերտ, Գեղանիստ, Մեղրաշեն, Հովտաշեն, Գետափ բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում» ենթածրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 235 մլն 799 հազար դրամ, Կառավարությունը տրամադրելու է գումարի 65 տոկոսը՝ 153 մլն 269 հազար դրամ։ Ենթածրագրերի արդյունքում սալարկվելու է 4,56 կմ հատված՝ 19036 քմ մակերեսով։
Ալբերտ Այվազյանը շինարարների հետ զրույցում փոխանցել է մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարականը՝ աշխատանքներում լինել հետևողական և պատասխանատու, զերծ մնալ թերացումներից ու անհարկի ձգձգումներից։