Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկում անցկացվել է տակտիկական ուսումնավարժություն

19.08.2025

«Ուժեղ երկրաշարժի հետևանքով որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը շինություններում՝ հրդեհի առկայությամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել այսօր Արթիկում։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ ուսումնավարժության ղեկավար նշանակվել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։ Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը,Շիրակի մարզպետի աշխատակազմի, փրկարարական վարչության, ոստիկանության, պատասխանատու բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ուսումնավարժության նպատակն արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում ստուգելն ու կատարելագործելը, ուժերի և միջոցների տակտիկատեխնիկական հնարավորությունները ճշգրտելն, ինչպես նաև արձագանքող ուժերի միջև համագործակցության կազմակերպումն ու գործողությունների ներդաշնակումն ամրապնդելն է։

Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին առաջադրվել է խնդրադրում, խաղարկվել են իրավիճակների զարգացման պլանով նախատեսված միջանկյալներ, կազմակերպվել համապատասխան արձագանքում, իրականացվել հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ: Ուսումնավարժության ավարտին իրականացվել են արդյունքների վերլուծություն, ամփոփվել մասնակիցների կատարած աշխատանքները, վեր հանվել առկա խնդիրները, տրվել անհրաժեշտ հանձնարարականներ և ցուցումներ թերացումների շտկման և վերացման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-28 17:40:10