Նորություններ
Շիրակի մարզում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների հայտերի ընդունումը
25.08.2025

Մարալիկում և Արթիկում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում իրականցվող տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը:
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է:
Դասընթացների հիմնական թեմաներն են՝
ծրագրավորման հիմունքներ
դիզայներական ծրագրեր
մեքենայական ուսուցման մոդելներ
տեղեկատվական անվտանգություն
կիբեռանվտանգություն
ֆիշինգ
արդի տեխնոլոգիաներ
Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման հարցում:
Դասընթացներին մասնակցելու համար անցնել հղումով` https://forms.gle/M33nTjoGCi4qpunr9