Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»՝ 2025-2026 ուսումնական տարին այս կարգախոսով է մեկնարկում

27.08.2025

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ տեղի է ունեցել օգոստոսյան խորհրդակցություն Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։
Խորհրդակցությանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, Շիրակի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։
Մինչ խորհրդակցությունը, ներկաները ծանոթացել են «Կրթական էքսպո» ցուցահանդեսում Շիրակի մարզի դպրոցների աշակերտների՝ նախորդ ուստարում տարբեր առարկաներից ներկայացված լավագույն նախագծային աշխատանքներին։ Նախագծային աշխատանքներ են ներկայացրել 17 դպրոցներ։
Աշխատանքային քննարկումը մեկնարկել է «Ամսվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված Շիրակի մարզի մի շարք դպրոցների տնօրենների ու մանկավարժների՝ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրերի հանձմամբ։
Ամոփոփելով անցած ուստարվա արդյունքները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Շիրակի մարզից բուհեր ընդունվելու համար դիմել է 1413 շրջանավարտ, քննություններին մասնակցել է 1384-ը, նրանցից 1040-ը՝ 75,1 տոկոսը, ընդունվել է բուհ, որոնցից 261-ը՝ անվճար։
Խոհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է կրթության ոլորտում նախորդ տարի կատարված հիմնական աշխատանքներին, ինչպես նաև ոլորտի մի շարք հարցերի, որոնք առնչվում են ուսումնական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրներին, նոր ուստարում հանրակրթության պետական չափորոշիչի 1-11-րդ դասարաններում ներդրմանը, դասագրքերին, հանրակրթության նոր չափորոշչին, ԲՏՃՄ լաբորատորիաների ներդրմանը և դրանց արդյունավետ կիրառմանը, 4-րդ և 9-րդ դասարաններում քննությունների նոր ձևաչափին, խմբակների և երկարօրյա ծառայության բարելավմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և տարակարգի տրամադրմանը, նախագծային աշխատանքների կազմակերպմանը, հաստատությունների ֆինանսավորման մոդելին, ուսուցիչների՝ կարիքի վրա հիմնված վերապատրաստումներին և այլն։
Կարևորելով հանրակրթության չափորոշի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական դպրոցի դասարանների համար նոր դասագրքերն հիմնականում առկա են՝ բացառությամբ մեկ-երկու դասագրքի: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: Նման դասագրքերի մրցույթները նորից են հայտարարվել: Իսկ 2025-2026 ուստարում նշված առարկաների դասավանդումն անհրաժեշտ է կազմակերպել հին դասագրքերով:
Շիրակի մարզպետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել նաև մարզի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների հետ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-28 17:40:10