Նորություններ
Կառավարությունը 84 մլն 85 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով
28.08.2025

84 մլն 85 հազար դրամ գումարը Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է Ախուրյան և Արթիկ համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի պետության համաֆինանսավորման համար։
55 մլն 932 հազար դրամ գումար կուղղվի Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Ջաջուռավան, Կրաշեն բնակավայրեր տանող ավտոճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում /2փուլով/ ծրագրի Կառավարության մասի ֆինանսավորմանը։
28 մլն 153 հազար դրամ գումար նախատեսվել է Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Մեղրաշեն բնակավայրի 4-րդ փողոցի և Լուսակերտ բնակավայրի 2-րդ փողոցի տուֆ քարով սալապատում/ ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։