Նորություններ
Գյումրու վերականգնողական կենտրոնում բացվել է մանկական սպա բաժին
29.08.2025
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն այսօր ներկա է գտնվել Գյումրու վերականգնողական կենտրոնի մանկական սպա բաժնի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, պետական կառույցների, առողջապահության բնագավառի ներկայացուցիչներ, հյուրեր։
Ալբերտ Այվազյանը ողջունելով ներկաներին՝ խոսել է կենտրոնի մատուցած ծառայությունների, մասնագիտական աջակցության կարիք ունեցող երեխաների առողջության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի կարևորության մասին։
Սպա կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ է մատուցելու Շիրակի մարզի և տարածաշրջանի երեխաներին։
Այստեղ երեխաները կկարողանան շարունակել ֆիզիկական հմտությունների զարգացումը նաև ջրային թերապիայի միջոցով՝ համապատասխան թիմի աջակցությամբ։