Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնին մասնակցել է 150 հոգանոց պատվիրակությամբ

02.09.2025


Փառատոնում ներկայացվել են Հայաստանի բոլոր մարզերի մշակութային և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ՝ գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլ արժեքավոր ստեղծագործություններ։
Շիրակի մարզի համայնքները հանդես են եկել արհեստների և արվեստների գրեթե բոլոր ուղղությունների, ինչպես նաև յուրօրինակ գեղարվեստական համարների ներկայացմամբ և փոքրիկ թատերական ներկայացումների ցուցադրությամբ:
2013 թվականից անցկացվող և արդեն ավանդույթի ուժ ստացած փառատոնն անցկացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ, կազմակերպիչը՝ «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունն է։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-04 16:48:09