Նորություններ
«Մարալիկի առողջության կենտրոնը» սոնոգրաֆիայի նոր սարք ունի
02.09.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմի և առողջապահության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնը» նոր սոնոգրաֆիայի սարք ունի։
Շիրակի մարզպետի աշխատակազմի միջնորդությամբ ՀՀ առողջապահության նախարարության և «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ միջև կնքված պայմանագրի հիման վրա «Մարալիկի առողջության կենտրոնին» հատկացվել է 5 մլն 300 հազար դրամ՝ սարքի ձեռքբերման նպատակով։
Չինաստանից ներկրված արդիական սարքավորումն ունի երեք տվիչ՝ ներքին օրգանների ՈՒՁՀ, անոթների դուպլեք հետազոտություն և ինվագինալ հետազոտություն։
Սարքի գործարկումը կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
Բուժհաստատությունը սպասարկում Անիի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն