Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է Արարատ Գոմցյանին
05.09.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին հյուրընկալել է Շիրակի առաջին մարզպետ Արարատ Գոմցյանին, ով մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1999 թվականներին։
Ներկա ու նախկին մարզպետները զրուցել են մարզի հոգսերից, զարգացման հեռանկարից ու անելիքներից։
Շիրակի առաջին մարզպետը Դավիթ Առուշանյանին պատմել է մարզպետի պաշտոնում աշխատած տարիների մասին՝ անդրադառնալով խնդիրներին ու հիշարժան ձեռքբերումներին։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ բարձր է գնահատում Արարատ Գոմցյանի վաստակը և ուրախ է լսել փորձառու մարդու անցած ուղու մասին՝ ներկայացնելով սեփական նախաձեռնություններն ու մարզի զարգացման այն տեսլականը, որի համար ջանք ու եռանդ չի խնայում նշանակման օրվանից։
Դավիթ Առուշանյանը խոսել է մարզում պետական միջոցներով իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներից՝ դպրոցաշինությունից, ճանապարհաշինությունից, ենթակառուցվածքների վերակառուցումից։
Հանդիպման ավարտին Արարատ Գոմցյանը մարզպետին գիրք է նվիրել՝ մաղթելով ձեռբերումներ ու հաջողություններ պատասխանատու աշխատանքում։