Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրում» որպես թիրախային զարգացման կլաստեր ընտրվել Գյումրին

08.09.2025

 Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացնում է «Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը»։ Ծրագրում որպես թիրախային զարգացման կլաստեր ընտրվել է նաև Գյումրին։
Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է հանրային քննարկում՝ ծրագրի նախապատրաստման փուլում մշակված շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությունների գնահատման փաստաթղթերը՝ Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ, Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան, Տարաբնակեցման շրջանակ, Շահակիրների ներգրավման պլան և Աշխատանքային կառավարման ընթացակարգ փաստաթղթերը ներկայացնելու նպատակով։
Հանդիպման մասնակիցներին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից ողջունել և նախաձեռնության կարևորությանն է անդրադարձել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը՝ ընդգծելով զբոսաշրջության զարգացման հիմնական սահմանափակումների վերացման, հիմնական և որակյալ ենթակառուցվածքների և ծառայությունների բացակայության հարցի լուծման, ինչպես նաև առաջարկները դիվերսիֆիկացնելու և ՀՀ կառավարության կլաստերային մոտեցման ներքո բացահայտված հիմնական բացերը զարգացնելու անհրաժեշտությունը:
Նշենք, որ Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը կաջակցի յոթ առաջնահերթ կլաստերներում, որոնցից մեկը Գյումրին է, կայուն, ներառական և կլիմայական ինչպես նաև բնական աղետների հանդեպ ճկուն զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներին և միջամտություններին: Ծրագրի զարգացման նպատակն է բարելավել կայուն, ճկուն և կլիմայական տեսանկյունից առաջադեմ ենթակառուցվածքային ծառայությունների հասանելիությունը Հայաստանում՝ ծրագրում ընդգրկված կլաստերների շրջանակում տեղական տնտեսության մեջ զբոսաշրջության ներդրումն ավելացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57