Նորություններ
Հանդիպման հրավեր
09.09.2025
Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների հարգելի´ ներկայացուցիչներ, հրավիրում ենք հանդիպման Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան / Davit Arushanyan-ի հետ՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը կառավարման գործում և նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ երկխոսություն մարզային մակարդակում, ինչը նպաստելու է խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնելուն։
Առաջարկությունների և թեմաների բարձրաձայնման առումով բաց քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ին, Շիրակի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում։
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես մասնակցությունը հաստատելու մասին նամակ ուղարկել Շիրակի մարզպետի աշխատակազմի էլեկտրոնային հասցեին՝ shirak@mta.gov.am:
Ձեր մասնակցությունը մեզ համար կարևոր է։
Սիրով սպասում ենք բոլորին:


