Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է իրազեկող հանդիպում

09.09.2025

 Անտառածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վաղ փուլերում արագ արձագանքման նպատակով կամավորական շարժման զարգացման թեմայով Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է իրազեկող հանդիպում՝ մարզպետի աշխատակազմի և ՆԳՆ փրկարար ծառայության համագործակցության շրջանակում։
Մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը՝ կարևորելով հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները։
Հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ փրկարարական ծառայության փրկարարական ուժերի վարչության հրշեջ փրկարարական բաժնի պետ Գարեգին Սաֆարյանը, վարչության ավագ հրահանգիչներ, Շիրակի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների պատասխանատուներ, Փրկարար ծառայության աշխատակիցներ։
ՓԾ աշխատակիցները պարզաբանել են հրդեհների կանխարգելման, առաջացման, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման էությունը, պատասխանել հետաքրքրող հարցերին։
Անդրադարձ է կատարվել կամավորական աշխատանքի հիման վրա ձևավորվող ՓԾ հենակետերի վրա, ներկայացվել է կամավորների հավաքագրման ու պատրաստման, հենակետերի ստեղծման, կահավորման գործընթացը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-13 12:41:29