Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ
10.09.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։
Մեկնարկին մարզպետի տեղակալները ներկայացրել են համակարգման ոլորտներին առնչվող խնդիրները, մարզպետին զեկուցել նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։
Կարևորելով մարզի յուրաքանչյուր բնակչի խնդրին ականջալուր լինելն ու օր առաջ լուծում տալը՝ մարզպետը նշել է․«Շիրակի ու շիրակցու հիմնախնդիրները պետք է մեր ամենօրյա դիտակետում լինեն, ուստի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մեկնարկելու է շրջայցերը մարզի բոլոր բնակավայրեր՝ խնդիրներին տեղում ծանոթանալու, արձանագրելու և լուծման ուղիներ գտնելու նպատակով»։
Աշխատանքային խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել կարկտահարության վնասների փոխհատուցմանը, բերքահավաքին, պետական աջակցության ծրագրերին, ոռոգման համակարգի խնդիրներին, մարզում սպանդանոցային կետեր ստեղծելուն առնչվող հարցերի։
Կարևորելով մարզի համայնքներում մինչև տարեվերջ սպանդանոցներ ունենալու անհարժեշտությունը՝ մարզպետը հորդորել է ոլորտային պատասխանատուներին այս հարցում լինել առավել հետևողական։
Անդրադառնալով գյուղատնտեսության մեջ նոր մշակաբույսերի օգտագոործմանն ու դրանց բերքատվության արդյունքներին՝ մարզպետը նշել է․«Շատ կարևոր է, որ գյուղացին ավելի շատ արդյունք ստանա իր աշխատանքից, խոսքը նոր սորտերի և մշակաբույսերի մասին է, անհրաժեշտ է տեղեկացնել գյուղացուն այդ ամենի մասին՝ փաստերով, մոնիթորինգի արդյունքներից ելենելով, որպեսզի երկար տարիներ նույն բույսն աճեցրած գյուղացին ցանկութուն ունենա նաև նորը ցանել»։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական առողջապահական, համայնքային խնդիրներին, մարզպետի աշխատակազմ-համայնքներ համակարգված աշխատանքներին ու համագործակցությանը, մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, շինարարական աշխատանքներին, զորահավաքային նախապատրաստությանը, փաստաթղթաշրջանառությանն ու ներքին կարգապահությանն առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ Շիրակի մարզում ուրիշի խնդիր հասկացություն, ուրիշ կառույցի պատասխանատվություն չի կարող լինել, մարզպետի աշխատակազմը պետք է անի հնարավորը, որպեսզի ոչ միայն արագ արձանագրվեն խնդիրները, այլև դրանց լուծման ուղիները նախանշվի, պատկան կառույցների համագործակցությամբ էլ՝ հանգուցալուծվի։
Պատասխանատուներին տրվել են նոր հանձնարարականներ։