Նորություններ
Կառավարության որոշմամբ 69 մլն 182 հազար դրամ գումար է տրամադրվել Շիրակի մարզպետի աշխատակազմին
11.09.2025

Կառավարության այսօրվա որոշմամբ 69 մլն 182 հազար դրամ գումար է տրամադրվել Շիրակի մարզպետի աշխատակազմին`«Անի համայնքի Մարալիկ բնակավայրի կոյուղագծերի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի՝ պետության համաֆինանսավորման նպատակին։
Ծրագրի շրջանակներում իրականացվել են Մարալիկի Երիտասարդական, Մաշտոցի, Հաղթանակի, Շիրակացի, Կոլտնտեսականների փողոցների ընդհանուր 4232 գծամետր երկարությամբ կոյուղագծերի կառուցման աշխատանքները։ Շահառուների թիվը շուրջ 2000 է։