Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում իրականացվել է առողջ ապրելակերպին նվիրված հանրային իրազեկման արշավ

12.09.2025

Առողջապահության նախարարությունը «Հանրային առողջության պահպանման և ծխելու դեմ պայքարի միջոցառումների» շրջանակում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և «World food programme»-ի հետ համատեղ Արթիկ համայնքում այսօր իրականացրել է հանրային իրազեկման արշավ, որին մասնակցել են Շիրակի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուները։
Միջոցառումը մեկնարկել է քայլերթով, մասնակիցները Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցներով երթով շարժվել են Արթիկ քաղաքի Ազատության հրապարակ։
Արշավին մասնակցել են Գյումրու թիվ 11 դպրոցի, Արթիկ համայնքի դպրոցների աշակերտները, իսկ համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաներն Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում հանդես են եկել ելույթներով։
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են մարզական խաղեր, եղել են տեղեկատվական տաղավարներ և այլ նախաձեռնություններ, որոնք առողջ ապրելակերպը դարձնելու են ոչ միայն հասանելի, այլև գրավիչ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 16:03:57