Նորություններ
Աշոցք աշխատանքային այցի ընթացքում մարզպետն այցելած բոլոր բնակավայրերում հանդիպել է բնակիչներին
13.09.2025
Ձեր մտահոգությունները լսելը, տեղում խնդիրներին ծանոթանալը մեր աշխատանքի կարևոր պայմանն է,- Շիրակի մարզպետը շարունակում է նոր ձևաչափով հանդիպումները
#Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Աշոցք աշխատանքային այցի ընթացքում մարզպետը այցելած բոլոր բնակավայրերում հանդիպել է բնակիչներին, զրուցել նրանց հետ, լսել բարձրացրած հարցերը, քննարկել լուծման տարբերակներ՝ վստահեցնելով, որ այն բոլոր խնդիրները, որոնք հնարավոր է լուծել՝ քայլեր կձեռնարկվեն շուտ հանգուցալուծում ունենալու համար, իսկ այն խնդիրները, որոնց լուծումը ժամանակ է պահանջում կամ այս փուլում հնարավոր չէ՝ բնակիչներին ազնվորեն տեղեկացնելու է և նշելու մշակված քայլերի մասին, որոնցով հնարավոր կլինի առաջ շարժվել։
Գոգհովիտում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները կարևորել են գյուղամիջյան ճանապարհների նորոգումն ու նշել, որ սուբվենցիոն ծրագիրը նպատակին ծառայելու է, Մուսայելյանում ևս բնակիչներն առանձնակի գոհունակություն են հայտնել ճանապարհի հիմնանորոգման համար՝ նշելով, որ տարիներ շարունակ անանցանելի ճանապարհն այժմ հիմնանորոգվում է։
«Կառավարությունը շատ է կարևորում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, քանզի այդ ծրագրերը հենց ձեզ հետ համագործակցության արդյունք են, դուք անմիջապես ականատես եք լինում, թե ձեր վճարած հարկերով ինչ ներդրումներ են լինում ձեր բնակավայրերում։ Ինչ վերաբերում է մեր այցելություններին, ապա պետք է նշեմ, որ ինձ համար կարևոր են անմիջական շփումները, տեղում խնդիրներին ծանոթանալն ու ականատես լինելը, այդ նպատակով ենք հիմա շրջում բոլոր բնակավայրերում»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Բնակիչները մարզպետից հետաքրքրվել են գյուղատնտեսական աջակցության ծրագրերով, զբաղվածության ապահովման խնդիրներով։
Նշենք, որ վերջին տարիներին կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ են իրականացվել բոլոր Աշոցքի գրեթե բոլոր բնակավայրերում։
Աշոցք
Սուբվենցիոն ծրագրերով՝ 515 մլն 91 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 98 մլն 680 հազար դրամ
Բավրա
Սուբվենցիոն ծրագրերով՝ 97 մլն 336 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 1 մլրդ 212 մլն դրամ
Գոգհովիտ
Սուբվենցիոն ծրագրերով՝ 19 մլն 811 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 10 մլն 631 հազար դրամ
Մուսայելյան
Սուբվենցիոն ծրագրերով՝ 10 մլն 386 հազար դրամ
Կապիտալ ծրագրերով՝ 164 մլն դրամ
#Գոգհովիտ
#Մուսայելյան
#Բավրա
#Աշոցք