Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը ներկայացնող թիմը «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլին գրավել է 3-րդ տեղը

15.09.2025

 Շիրակի մարզը ներկայացնող Պեմզաշենի միջնակարգ դպրոցի թիմը «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլի մրցումներին գրավել է մրցանակային 3-րդ տեղը։
Մրցումներին Շիրակի մարզը ներկայացրել են մարզային փուլում հաղթող ճանաչված Բայանդուրի (7-9-րդ դասարանցիներ) և Պեմզաշենի (10-12-րդ դասարանցիներ) միջնակարգ դպրոցների թիմերը։
Մրցանակային 3-րդ տեղը գրավել է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի քառյակը՝ Համբարձում Սարգսյան, Հաբեթ Սարիբեկյան, Մերի Չարչյան և Կարինե Ղազարյան կազմով։ Դպրոցը պարգևատրվել է 1 մլն 500 հազար դրամով, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ 300 և յուրաքանչյուր աշակերտ՝ 75 հազարական դրամով։
Մրցումների նախորդ օրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խարույկի շուրջ կայացած հանդիպմանը յուրաքանչյուր մարզից երաժշտական համարով ելույթ է ունեցել մեկ ներկայացուցիչ։ Հաղթող է ճանաչվել Շիրակի մարզը ներկայացնող՝ «Գյումրու Ժան և Ալբերտ Պողոսյաններ արվեստի դպրոցի» սան, «Ֆոտոն» վարժարանի աշակերտ Արամ Մովսիսյանը և պարգևատրվել՝ 300 հազար դրամ մրցանակով։
Խճուղային հեծանվավազքն անցկացվել է Գեղարքունիքի մարզի Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր տանող 40 կմ ճանապարհահատվածում, 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-15 17:17:15