Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է մարզի կարտոֆիլ մշակող ֆերմերների հետ
16.09.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալներ Ալբերտ Այվազյանի, Արտուշ Հովհաննիսյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր հանդիպել է մարզի կարտոֆիլ մշակող ֆերմերների հետ։
Կարտոֆիլագործները մարզպետին են դիմել բերքի իրացման հարցով՝ հայտնելով մտահոգությունները առաջացող հնարավոր բարդությունների մասով։
Դավիթ Առուշանյանը լսել է ֆերմերներին, քննարկել բարձրացրած հարցերը, տեղում զրուցել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ՝ ներկայացնելով գյուղացիների մտահոգություններն ու վստահեցնելով, որ բարձրացված ցանկացած հարցի լուծման առումով պետական հոգածություն լինելու է։
«Կարտոֆիլագործությունը մեզ համար կարևոր ճյուղ է, ձեր բարձրացրած հարցերը միանշանակ պատկան կառույցներին լիարժեք կներկայացվի, վստահ եղեք, որ ձեր հոգսերի հետ միայնակ չեք և պետությունը ձեր թիկունքին է ցանկացած հարցում։ Գյուղատնտեսությամբ զբաղվողների համար Կառավարությունը բազամաթիվ աջակցության ծրագրեր է մշակել, ինչ վերաբերում է իրացմանն առնչվող հարցերին՝ հավատացած եղեք, որ լիազորություններիս և հնարավորություններիս շրջանակում կանեմ ամեն ինչ, որպեսզի բարդություններ չունենանք»,- նշել է մարզպետը ֆերմերների հետ հանդիպման ընթացքում:
Նշենք, որ կարտոֆիլի բերքահավաքն այժմ ընթացքի մեջ է, մարզում այս տարի մշակվել է 3500 հա կարտոֆիլ։