Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

23.09.2025

 «Ոչ միայն չեմ սրտնեղում քննադատությունից, բացթողումների մասին լսելուց, այլև կարևորում եմ հասարակության ազատ արտահայտվելն ու խնդիրները բարձրաձայնելը, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքում լինել առավել զգոն ու պատասխանատու»,- Շիրակի մարզպետ
Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը կառավարման գործում և նպատակ ունենալով ձևավորել արդյունավետ երկխոսություն մարզային մակարդակում, ինչը նպաստելու է խնդիրների բարձրաձայնմանն ու դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնելուն։
«Կարծում եմ՝ այս ֆորմատով մեր հանդիպումը փոքր ինչ ուշացրել ենք, միևնույն ժամանակ վստահ եմ, որ այս քննարկումը կկարողանանք նախապայման դարձնել նոր ու առավել հաստատուն համագործակցության։ Ձեր ոլորտային գիտելիքներն ու փորձառությունը, ներուժն ու պատրաստակամությունը կարող են մեզ օգնել մարզի հիմնահարցերի լուծման հարցում։ Մենք բաց ենք համատեղ աշխատանքի, ցանկացած հարցի քննարկման ու խնդրի լուծման հարցում քայլեր ձեռնարկելու»,-ընդգծել է Շիրակի մարզպետը։
Ծավալվել է անմիջական քննարկում։ Դավիթ Առուշանյանն առանձին-առանձին լսել է ներկա ՀԿ-ների ներկայացուցիչներին, նրանց բարձրացրած հարցերն ու մտահոգությունները, հիմնահարցերի լուծման տեսլականն ու առաջարկություները, ծանոթացել կատարած աշխատանքներին, իրականացրած ծրագրերին:
Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, կրթական, ճանապարհաշինական, երիտասարդության, հատուկ կարիքներ ունեցող անձանց հիմնահարցերին, տրանսպորտի հասանելիությանը, մարզպետին կից խորհուրդների գործունեության ակտիվացմանը, երկրագիտական թանգարանի շենքային խնդրի լուծմանն ու մի շարք այլ հարցերի։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել նոր ու թեմատիկ հանդիպումներ ունենալու հարցում, ինչը հնարավորություն է տալու կոնկրետ ոլորտային խնդիրների քննարկման ու լուծման ուղիներ նախանշելու առումով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57