Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

24.09.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։
Հիմնականում սոցիալական, առողջապահական, բնակարանային, հողային, ինչպես նաև աշխատանքի ու անձնական մի շարք հարցերով են քաղաքացիները դիմել մարզպետին։
Մարզպետը լսել է բոլոր բնակիչներին, քննարկել նրանց ներկայացրած հիմնահարցերը։ Այն խնդիրները, որոնք հնարավոր են եղել տեղում լուծել՝ արագ կարգավորվել են, իսկ ժամանակ պահանջող հարցերի լուծման համար մարզպետը հանձնարարություն է տվել ոլորտային պատասխանատուներին։
Մի շարք քաղաքացիներ սոցիալական աջակցություն ստանալու, որոշ դիմողներ էլ՝ բնակարանային հարցերի հստակեցման դիմումներ են ներկայացրել, որոնց առաջիկայում օրենքով սահմանված կարգով մարզպետի աշխատակազմի կողմից կտրվեն պատասխաններ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57