Նորություններ
Շիրակի մարզի տարբեր համայնքներ կարող են օգտվել ժամանակակից բարձր և արդյունավետ տեխնիկայի միջոցով մատուցվող գյուղատնտեսական ծառայություններից
26.09.2025

Հարյուրավոր ֆերմերներ Շիրակի մարզից այսուհետ հնարավորություն ունեն օգտվել
ժամանակակից բարձրարդյունավետ տեխնիկայի միջոցով մատուցվող գյուղատնտեսական
ծառայություններից:
Մատուցվող համապարփակ ծառայությունները հնարավորություն են տալիս բարձրացնել
մշակաբույսերի բերքատվությունը և բերքի որակը՝ տնտեսելով գյուղատնտեսական
աշխատանքների վրա ծախսվող ժամանակը:
Այս ծառայությունները հասանելի են դարձել SIGMA-ի և մասնավոր հատվածի գործընկերոջ համատեղ ներդրումների շնորհիվ: