Նորություններ
Հարգանքի տուրք 44-օրյա պատերազմի անմահ հերոսների հիշատակին
27.09.2025
44-օրյա պատերազմից 5-րդ տարելիցի օրը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համայնքների, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ, Երկրապահ կամավորականներ այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հուշակոթողին ու շիրիմներին, խնկարկել, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել անմահ հերոսների հիշատակին։
«Հինգ տարի է անցել 44-օրյա մղձավանջից, բայց մեր հիշողությունները չեն խամրել։ Մեր հերոսները կռվել են հայրենիքի համար, այս հող ու ջրի համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար, խաղաղության համար։ Մենք դարերով շատ թանկ գին ենք վճարել խաղաղություն ունենալու համար, երկիր ունենալու համար, Հայաստանի անկախ, ինքնիշխան Հանրապետություն ունենալու համար և ամեն անգամ այստեղ գալուց պետք է հիշենք՝ ինչի համար մեր տղաներն ամենաթանկը՝ կյանքն ու արյունը տվեցին, ուրեմն ով ենք մենք, որ մեր քրտինքն ու ջանքերն ափսոսանք մեր երկրի համար։ Մեզ պետք է խաղաղություն, որին այժմ մենք հասել ենք և կամք բոլորիս, որ զարգացնենք մեր հայրենիքն ու առաջ տանենք մեր երկիրը դեպի հավերժություն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։