Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի հանձնարարությամբ Արդենիսի վթարված ջրագիծը վերանորոգվել է

29.09.2025

 Սեպտեմբերի 18-ին Ամասիա համայնք աշխատանքային այցի ընթացքում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Արդենիսի բնակիչները դիմել էին վթարված ջրագծի վերանորոգման խնդրով։ Մարզպետի հանձնարարությամբ խնդիրն արդեն լուծված է։
Մասնավորապես, Արդենիս բնակավայրում համայնքային միջոցներով նորոգվել է վթարված ջրատար խողովակը: Նոր մետաղապլատե խողովակով է փոխարինվել քայքայված ու կոռոզիայի ենթարկված ներքին խողովակաշարից շուրջ 10 մ երկարության հատված, ինչի շնորհիվ վերականգնվել է բնակավայրի ամբողջական ջրամատակարարումը:
Ավագանու որոշմամբ՝ հրատապ ծրագրով, հայտարարվել է
Դարիկ բնակավայրը սնուցող աղբյուրների ակունքի և 1800մ երկարության խմելու ջրագծերի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքը 82 մլն դրամ է:
Ծաղկուտ բնակավայրի 1320մ խմելու ջրագծի և 3 ջրհավաք ավազանների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքը 35 մլն դրամ է:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Դարիկ, Ծաղկուտ, Զորակերտ, Արդենիս և Բերդաշեն բնակավայրերի խմելու ջրի մատակարարման որակն ու ծավալները, էականորեն կնվազեն առկա ջրային կորուստները:
Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 117 մլն դրամ, համայնքի ֆինանսավորմամբ կկազմվի միայն նախագծանախահաշվային փաստաթուղթը, ինչի համար ավագանու որոշմամբ կհատկացվի 5 մլն 200 հազար դրամ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57