Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմը սկսել է Կառավարության որոշմամբ հատկացված 78 մլն 596 հազար դրամ գումարի բաշխման աշխատանքները

30.09.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմը սկսել է Կառավարության որոշմամբ հատկացված 78 մլն 596 հազար դրամ գումարի բաշխման աշխատանքները՝ Գյումրի, Արթիկ, Ախուրյան և Անի համայնքներում 2025 թվականի մայիսի 28-ին և հունիսի 14-ին քամու հետևանքով վնասված տանիքների վերանորոգման աշխատանքների կազմակերպման նպատակով։
Համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրությունների և դրանց արդյունքում կազմված ակտերի համաձայն մայիսի 28-ին Շիրակի մարզում վնասը կազմել է 7 մլն 116 հազար դրամ, իսկ հունիսի 14-ին՝ 71 մլն 480 հազար դրամ։
Անհատները գումարները կստանան բանկային փոխանցումներով։ Ախուրյանում անհատական բնակելի տների շահառուների թիվը 294 է, կբաշխվի 27 մլն 368 հազար դրամ, 106 շահառու էլ Արթիկ համայնքից է ընդգրկվել, կտրամադրվի 31 մլն 509 հազար դրամ։ Անի համայնքում 2 շահառուի կտրամադրվի 581 հազար դրամ, Գյումրիում 47 շահառուի՝ 7 մլն 584 հազար դրամ։
Գումարներ կտրամադրվեն նաև բազմաբնակարան բնակելիների տանիքների նորոգմանը։ Գյումրիում 33 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման համար 10 համատիրությունների կհատկացվի ընդհանուր 8 մլն 338 հազար դրամ։ Արթիկում վնասներ կրած բազմաբնակարանների թիվը 9 է, Ախուրյանում՝ 2, նրանք ևս նախատեսվածի չափով փոխհատուցում կստանան։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57