Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմ սեպտեմբեր ամսին քաղաքացիներից ստացվել է 184 դիմում
01.10.2025

Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի սեպտեմբեր ամսին քաղաքացիներից ստացված 184 դիմումներից 135-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են առողջապահության և սոցիալական ոլորտին (20), քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (16), ՏԻՄ ոլորտին ( 8 ), կրթությանը, մշակույթին և սպորտին (4), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 7 դիմում քննարկման փուլում է: