Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» խորագրով բացառիկ ցուցահանդես է գործելու Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում

02.10.2025

 «Գորգերը՝ պատմության լուռ վկաներ» խորագրով բացառիկ ցուցահանդես է գործելու Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում հոկտեմբերի 2-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը :
Նախօրեին ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Մարզպետը ողջունել է ներկաներին՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անցկացումը, քանզի դրանք կնպաստեն Գյումրու զբոսաշրջության զարգացմանը․ «Այսպիսի միջոցառումներն ու ցուցադրություններն անհրաժեշտություն են։ Կրակի մեջ փայտ պետք է գցենք, փայտ չեղավ այն կմարի։ 10 անգամ Ձիթողցոնց տուն չեն գալու զբոսաշրջիկները, բայց ամեն անգամ այսպիսի նոր բան անելով՝ նոր շունչ կտանք զբոսաշրջությանը և ցույց կտանք մեր մշակույթը, մեր արվեստը, մեր գանձերը։ Չեմ կարծում, որ պակաս նմուշներ ունենք, քան Լուվրն ու Էրմիտաժը, բան չունեմ ասելու՝ Մոնա Լիզա չունենք, էլի նման շատ գանձեր համաշխարհային մասշտաբի չունենք, բայց մենք էլ ոչ պակաս արժեքավոր արվեստի նմուշներ ունենք»։
Ցուցահանդեսում ներկայացվելու են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գորգեր ու կարպետներ։ Ամենահին նմուշը 1853 թվականի է։ Ներկայացվելու է ընդհանուր 16 գորգ ու կարպետ, որոնցից 9-ը Շիրակի երկրագիտական թանգարանի հավաքածուից, 6-ը՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանից, 1-ը՝ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի ֆոնդից։
Նախաձեռնությունն իրականացվում է Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի, Շիրակի երկրագիտական թանգարանի ու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով։
Թանգարանում անցկացվելու են գորգագործության անվճար դասընթացներ ևս։ Դասընթացները նպատակ ունեն փոխանցելու գորգ գործելու հմտությունները, ծանոթացնելու գորգագործության պատմությանը և հայկական զարդանախշերի բազմազանությանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 11:52:24