Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2025

Սիրելի ՛ ուսուցիչներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Գիտելիքի, նվիրվածության, անսպառ համբերության ու պատասխանատվության խորհրդանիշ եք դուք համարվում և ձեր անխոնջ աշխատանքի շնորհիվ են բազմաթիվ սերունդներ կրթվել ու դաստիարակվել։
Մանկավարժի ընտանիքում մեծանալով՝ վստահ կարող եմ ասել, որ մեր հայրենիքը սիրելու, նրան ծառայելու կամքն ու վճռականությունը ծնվում են հենց Ձեր տված գիտելիքներից և դաստիարակությունից։
Ուսուցիչների միջազգային օրն այս տարի նշվում է «Մանկավարժական մասնագիտության վերաիմաստավորումը որպես համագործակցային աշխատանք» խորագրով՝ ընդգծելով համագործակցության վերափոխող ներուժը ուսուցիչների, դպրոցների և կրթական համակարգերի համար։
Այս համատեքստում` արդի պահանջներին համապատասխան կրթական մոտեցումներն այլևս անհրաժեշտություն են, քանզի ներկա իրականությունն ու տեխնոլոգիական բազմազանությունը նվազեցրել են աշակերտների սովորելու պատրաստակամությունը, ուստի դպրոցի և ուսուցչի դերն այստեղ առավել առանցքային է դարձել։
Հենց այս ամենի կարևորությունից ելնելով` մեր Կառավարությունը հսկայական միջոցներ է ուղղում կրթական ոլորտի զարգացմանը, կրթական հաստատությունների կառուցմանը, նորոգմանն ու կահավորմանը, որից անմասն չի մնում Շիրակի մարզը։
Միլիարդների ներդրումները դառնում են նոր կրթօջախներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզադահլիճներ, լաբորատորիաներ, գույք ու պարագաներ։ Եվ այս ամենը մեր սերունդներին առավել պատրաստված, կիրթ ու մրցունակ դարձնելու համար է։
Ձեր վեհ առաքելությունն է` անել հնարավորը մեր երեխաների համար փորձությունները, դժվարություններն ու փոփոխությունները հաղթահարելի դարձնելու նպատակով։
Եվ ուրեմն, անսպառ եռանդ ու վճռականություն, կամք ու նվիրում եմ մաղթում, թող ձեր աշխատանքը միշտ արդյունավետ լինի և ուղեկցվի արժանի գնահատանքով ու պատվով։
Շնորհավո՛ ր տոնդ սիրելի ուսուցիչ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-06 11:52:24