Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի պաշտոնական բացման արարողության

09.10.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի պաշտոնական բացման արարողությանը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին, անդրադարձել Նազիկ Ավդալյանի մարզական նվաճումներին՝ բարձր գնահատելով մարզուհու նոր նախաձեռնությամբ հանդես գալը․ «Գյումրին պայքարելու, առաջ շարժվելու, հաղթանակելու և վեր հառնելու քաղաք է։ Մեր քաղաքը հաղթանակ է խորհրդանշում։ Շիրակցի մարզիկները մարզական հաջողություններ գրանցելուց զատ, նոր նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք միտված են մատաղ սերնդի մեջ առողջ ապրելակերպի զարգացմանն ու տարածմանը, սպորտի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը։ Նազիկ Ավդալյանն անցած ճանապարհով մարմնավորում է հենց այդպիսի շիրակցու կերպարը, վստահ եմ՝ այստեղ ևս հաջողելու է։ Ուրախալին այն է, որ առաջին խոշոր ծրագիրը կյանքի կկոչվի Շիրակի մարզի Արթիկի համայնքի Փանիկ բնակավայրում, որտեղ կառուցվելու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան մարզադպրոց՝ ենթակառուցվածքներով, որը կխթանի մարզական ակտիվությունը Շիրակի մարզում»։
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր խոսքում նշել է, որ հիմնադրամի գործունեության առանցքում առողջ ապրելակերպի տարածումն ու հանրային իրազեկվածության բարձրացումն է։ Այն նպատակ ունի նաև զարգացնելու սպորտային ենթակառուցվածքները, ստեղծել մարզասրահներ և վերականգնողական կենտրոններ՝ սոցիալապես խոցելի խմբերի, սահմանամերձ և գյուղական համայնքների երիտասարդներին ներգրավելով սպորտում։
Նշենք, որ Փանիկ բնակավայրում կառուցվող կենտրոնը լինելու է ոչ միայն մարզական համալիր, այլև համայնքային զարգացման և կրթության կենտրոն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 15:12:58