Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ 158 մլն 450 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին

09.10.2025

 Կառավարությունն այսօրվա որոշմամբ 158 մլն 450 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
125 մլն 214 հազար դրամ գումար կուղղվի Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցման համաֆինանսավորման համար։
33 մլն 236 հազար դրամ գումար նախատեսվել է Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում ծրագրի Կառավարության մասնաբաժնի հատկացմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57