Նորություններ
Ցավակցություն ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի Ռաֆիկ Եղոյանի մահվան կապակցությամբ
09.10.2025

Սրտի խոր ցավով տեղեկացանք Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ, ծնունդով գյումրեցի Ռաֆիկ Եղոյանի մահվան մասին։ Բոլորի կողմից հարգված, հեղինակություն վայելող Գյումրու գլխավոր ճարտարապետը, տարիներ շատունակ շենացրել է հայրենի քաղաքն ու մարզը՝ հեղինակելով մի շարք նախագծեր։ Ապրած 94 տարիների ընթացքում վաստակավոր ճարտարապետն ինքնատիպ ձեռագիրն է թողել հայրենի բնօրրանում։
Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են «1000-ամյա Անի» հուշակոթողը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը, «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը, «Երկաթուղային կայարանը», «Մայր Հայաստան» հուշակոթողը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, բնակելի, հասարակական, մշակութային շինություններ, բազմաթիվ հուշարձաններ։
88-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու համար։
Շիրակի մարզպետի աշխատակազմի, անձամբ մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից խորին ցավակցություն ենք հայտնում և վշտակցում ենք Ռաֆիկ Եղոյանի հարազատներին, մերձավորներին, բարեկամներին և բոլոր գյումրեցիներին: